Իրավունք

Վարորդը դիտավորյալ վրաերթի է ենթարկել Թուրքիայի քաղաքացուն

2 րոպեի ընթերցում

Վարորդը դիտավորյալ վրաերթի է ենթարկել Թուրքիայի քաղաքացուն

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի բնակիչ Էդգար Պետրոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի առաջին մասի և 137-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով մեղադրանքներ են առաջադրվել: Այս մասին«Արմենպրես»-ինհայտնի դարձավ դատական տեղեկատվական համակարգից:

Էդգար Արիստակեսի Պետրոսյանը իր կողմից օրավարձով շահագործվող ավտոմեքենայով Թուրքիայի քաղաքացի Հալիլ Ֆերմանի Իչին հերթական անգամ տեղափոխելու ժամանակ գումարային պարտք ու պահանջի հետ կապված վիճաբանության է բռնվել վերջինիս հետ:

Վիճաբանության ընթացքում դանակ բարձրացնելով և թափահարելով սպանության սպառնալիք է տվել և իրական վտանգ ստեղծել Հալիլ Իչի մոտ` վերջինիս մոտ առաջացնելով վախի, տագնապի և իր անվտանգության համար անհանգստանալու զգացում: Սակայն, Հալիլ Իչը, խլելով դանակը ու դուրս գալով ավտոմեքենայի սրահից, դիմել է փախուստի: Էդգար Պետրոսյանը, փախուստը կանխելու դիտավորությամբ ավտոմեքենայի լուսարձակները միացնելով, հետապնդել է Հալիլ Իչին, դիտավորյալ վրաերթի ենթարկել` վերջինիս առողջությանը պատճառելով ծանր վնաս:

Վերը նշված քրեական հոդվածներով մեղադրյալին սպառնում է առավելագույնը մեկ տարի ժամկետով ուղղիչ աշխատանքներ, առավելագույնը երկու ամիս ժամկետով կալանք, կամ երեքից յոթ տարի ժամկետով ազատազրկում:

Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանը Էդգար Պետրոսյանի նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրել է ստորագրությունը չհեռանալու մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում