Հասարակական

Հնդկաստան մեկնող ՀՀ քաղաքացիները կարող են օգտվել Զբոսաշրջության էլեկտրոնային վիզայի ծրագրից

1 րոպեի ընթերցում

Հնդկաստան մեկնող ՀՀ քաղաքացիները կարող են օգտվել Զբոսաշրջության էլեկտրոնային վիզայի ծրագրից

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի կառավարության որոշման համաձայն, Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ցանկանում են զբոսաշրջության նպատակով մեկնել Հնդկաստան, օգոստոսի 15-ից սկսած` կարող են օգտվել Զբոսաշրջության Էլեկտրոնային վիզայի՝ (ETV) ծրագրից: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանությունից, ծրագիրն այժմ գործում է 9 օդանավակայաններում՝ Նյու Դելի, Մումբայ, Կոլկաթա, Չեննայ, Հայդերաբադ, Բանգալոր, Գոա, Կոչի և Տիրուվանանտհապուրամ (Կերալա): Բացի այդ, 2015թ. օգոստոսի 15-ից սկսած` էլեկտրոնային զբոսաշրջության վիզա ունեցողները կարող են ժամանել 7 այլ օդանավակայաններ՝ Ահմեդաբադ, Ամրիտսար, Գայա, Ջայպուր, Լաքնաու, Տիրուչիրապալլի և Վարանասի: Այսպիով, օդանավակայանների ընդհանուր թիվը դառնում է տասնվեց:

Ծրագրի դիմումների լրացման գործընթացի, անհրաժեշտ փաստաթղթերի և այլնի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար անհրաժեշտ է այցելել indianvisaonline.gov.inկայքը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում