Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Մասնագետը հորդորում է չօգտվել փորձաքննություն չանցած երևանյան 10 ատրակցիոնից

Մասնագետը հորդորում է չօգտվել փորձաքննություն չանցած երևանյան 10 ատրակցիոնից

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում և մարզերում գործում են 125 ատրակցիոններ, որոնցից միայն 10-ը չի անցել փորձաքննություն: Այս մասին հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության տեխնիկանան անվտանգության ազգային կենտրոնի գլխավոր փորձագետ Լուսինե Հովհաննիսյանը: Նա խորհուրդ տվեց չօգտվել «Անառիկ Բերդաձոր» ՍՊԸ-ի կողմից շահագործվող 10 ատրակցիոններից, որոնք տեղակայված են Երևան, Գայի 14 հասցեում:

«Հայաստանում գրանցված 125 ատրակցիոններից  84-ը բաժին է ընկնում Երևանին, 6-ը` Կոտայքին, 6-ը՝ Լոռիին, Շիրակում 19 ատրակցիոն կա, Սյունիքում՝ 8, 2-ն էլ Արմավիրում են: Այսօր Երևանում գրանցված 84 ատրակցիոններից 74-ն անցել են փորձաքննություն, ստացել համապատասխան փորձաքննության դրական եզրակացություն: Դրանցից մեկը, որը տեղադրված է Կենդանաբանական այգում շահագործումից հանվել է շահագործողի կողմից: Մնացած 10 ատրակցիոնները, որոնք տեղադրված են Երևան, Գայի 14 հասցեում, փորձաքննություն չեն անցել, չունեն վերջնական փորձաքննական եզրակացություն և տեխնիկական վիճակի մասին ոչինչ ասել չեմ կարող, ուղղակի հորդորում եմ ծնողներին չօգտվել նշյալ 10 ատրակցիոններից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Լուսինե Հովհաննիսյանը:

Հարցին, թե ինչու նշյալ ատրակցիոնները չեն անցել փորձաքննություն՝ բանախոսը նշեց, որ շահագործողը չի կնքել համապատասխան պայմանագիր իրենց կենտրոնի հետ: Լուսինե Հովհաննիսյանի տեղեկացմամբ` այլընտրանքային փորձաքննական ծառայություններ կան, բայց դրանք ատրակցիոնների փորձաքննություն չեն իրականացնում: Փորձագետի խոսքով` այդ ատրակցիոնները կամ ի վերջո կանցնեն փորձաքննություն, կամ կդադարեցվի դրանց գործունեությունը: Տեխնիկական անվտանգության փորձաքննություն իրականացնելու արժեքը, ըստ Լուսինե Հովհաննիսյանի, տարբեր է` կախված ատրակցիոնի տեսակից, սկսվում է 12 հազար դրամից:

Լուսինե Հովհաննիսյանի հաղորդմամբ` մայրաքաղաքում և մարզերում տեղակայված ատրակցիոնների տարիքը տարբեր է, դրանք հավասարաչափ հին և նոր ատրակցիոններ են:

Ինչ վերաբերում է բակային ատրակցիոններին, ապա դրանք չեն համարվում արտադրական վտանգավոր օբյեկտ և փորձաքննության կարիք չունեն: «Դրանք ոչ մեխանիզացված պրիմիտիվ ատրակցիոններ են, հետագա անվտագության ու տեխնիկական փորձաքննության ենթակա չեն»,-ավելացրեց փորձագետը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am