Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՀ կրթության և գիտության նախարարության շենքում հրդեհ է բռնկվել/լրացված/

ՀՀ կրթության և գիտության նախարարության շենքում  հրդեհ է բռնկվել/լրացված/

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում օգոստոսի 2-ին` ժամը 13.14-ին ահազանգ է ստացվել, որ Կառավարության թիվ 3 մասնաշենքի 6, 7, և 8-րդ հարկերից ծուխ է նկատվում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ օպերատիվ և ԱԻ արձագանքման խմբերը, 6 մարտական հաշվարկ և 1 ավտոսանդուղք:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության հաշվապահության և հաշվառման բաժնի սենյակում: Հրդեհի հետևանքով մասամբ այրվել է 7-րդ հարկում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարարության հաշվապահական հաշվառման սենյակը՝ գույքով (20) քմ:





Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am