ՀՀ կրթության և գիտության նախարարության շենքում հրդեհ է բռնկվել/լրացված/

Armenpress 16:08, 2 Օգոստոս, 2015

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում օգոստոսի 2-ին` ժամը 13.14-ին ահազանգ է ստացվել, որ Կառավարության թիվ 3 մասնաշենքի 6, 7, և 8-րդ հարկերից ծուխ է նկատվում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ օպերատիվ և ԱԻ արձագանքման խմբերը, 6 մարտական հաշվարկ և 1 ավտոսանդուղք: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության հաշվապահության և հաշվառման բաժնի սենյակում: Հրդեհի հետևանքով մասամբ այրվել է 7-րդ հարկում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարարության հաշվապահական հաշվառման սենյակը՝ գույքով (20) քմ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am