Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար

Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար 
օգնություն հասցնելու համար

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի զինվորականները Գազայի ափերի մոտ սկսել են ժամանակավոր նավամատույցի կառուցումը, որը նախատեսված է Պաղեստինի բնակչությանը մարդասիրական օգնություն հասցնելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցում հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Պատրիկ Ռայդերը:

«ԱՄՆ-ի ռազմանավերը, ներառյալ USNS Benavidez-ը, ձեռնամուխ են եղել ժամանակավոր նավամատույցի կառուցման նախնական փուլին», - ասել է Ռայդերը։

Պենտագոնի աղբյուրն ավելի ուշ CNN-ին հայտնել է, որ մայիսից սկսած՝ ամեն օր սովյալ բնակչության համար մարդասիրական օգնություն կհասցնի 90 բեռնատար, այնուհետև այդ թիվն արագ կհասնի 150-ի։

Պաշտոնյան հայտնել է, որ ԱՄՆ զինվորականները պատրաստ են առաքելությունն իրականացնել «մի քանի ամսով», սակայն ընդգծել է, որ Գազայում ամերիկացի զինվորականներ չեն լինի։ Ամերիկյան զորքերը կգտնվեն Գազայի ափից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա՝ հրթիռների հասանելիությունից դուրս։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am