Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայ մարզիկներն անհաջող հանդես եկան Օլիմպիական փառատոնին

Հայ մարզիկներն անհաջող հանդես եկան Օլիմպիական փառատոնին

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիում ավարտվում է Եվրոպայի օլիմպիական պատանեկան ամառային փառատոնը, որտեղ Հայաստանը կներկայացնող մարզիկները անհաջող հանդես եկան: Մեդալ էր ակնկալվում եզրափակիչ մտած հայաստանցի մարմնամարզիկներ Արթուր Ավետիսյանից (օղակներ) և Մհեր Տուդոյանից (նժույգ թափեր): Սպասելիքները չարդարացան. երկուսն էլ զբաղեցրին ութերորդ հորիզոնականը: Առանց մեդալի հայրենիք կվերադառնան նաև ձյուդոիստներ Կարեն Ստեփանյանը (73 կգ), Ռոբերտ Կիրակոսյանը (81 կգ), լողորդներ Արտաշես Ադամյանը, Ռուբեն Ղարիբյանը և խճուղային խմբավազքի հեծանվորդները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում ՀԱՕԿ լրատվության բաժինը:

Հայաստանը ներկայացրեցին հեծանվային սպորտ, թենիս, ձյուդո, սպորտային մարմնամարզություն, աթլետիկա և լողմարզաձևերի 23 պատվիրակներ: Թբիլիսին կընդունեց շուրջ 10 հազար հյուրեր, որոնցից 4 հազարը մարզիկներ էին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am