Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վարչապետը պահանջում է արհեստական խոչընդոտ չստեղծել սեփական կարիքների նպատակով ապրանք ներկրողների համար

Վարչապետը պահանջում է արհեստական խոչընդոտ չստեղծել սեփական կարիքների 
նպատակով ապրանք ներկրողների համար

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց մաքսային մարմիններին՝ արհեստական խոչընդոտ չստեղծել սեփական կարիքների նպատակով ապրանք ներմուծողների համար: «Քանի որ մաքսավորներին քաջ հայտնի է, թե նրանցից ով է զբաղվում վերավաճառքով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստում ընդգծեց վարչապետը:

Միաժամանակ, գործադիրը հաստատեց անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակները, ներմուծման հարկային հայտարարագիր ներկայացնելու և անուղղակի հարկերի վճարումը իրականացնելու պարտավորության վերաբերյալ ծանուցման ձևը՝ հայերեն և ռուսերեն: ՀՀ տարածք Եվրասիական տնտեսական միության ապրանքների ներմուծման դեպքում ծանուցումն առձեռն կամ փոստային եղանակով հանձնվում է ֆիզիկական անձին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am