Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Հայ ժողովուրդն ԱՄՆ Կոնգրեսում բազմաթիվ բարեկամներ ունի. կոնգրեսական

Հայ ժողովուրդն ԱՄՆ Կոնգրեսում բազմաթիվ բարեկամներ ունի. կոնգրեսական

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական արմատներ ունեցող ամերիկացի կոնգրեսական Աննա Էշուն, որը մայրական կողմից նաեւ Բաբայան է, հայ-ամերիկյան կապերի ամրապնդման ամենաեռանդուն կողմնակիցներից մեկն է: Նա լիահույս է, որ ապագայում անպայման նպաստելու է Հայաստանի հետ հարաբերությունների առավել խորացմանը եւ հիշեցրեց, որ հայ ժողովուրդն ԱՄՆ Կոնգրեսում ունի բազմաթիվ բարեկամներ: Կոնգրեսականի խոսքով՝ հաշվի առնելով հայ-ասորական արմատները՝ ինքը կարող է հատուկ դեր խաղալ այդ հարաբերությունների ամրապնդման գործում: «Ես զգում եմ, որ հատուկ պատասխանատվություն ունեմ, այսպես ասած, սուրբ պարտավորվածություն՝ օգնելու հայ ժողովրդի հետ հարաբերությունների զարգացմանը»: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ ներկայացնելով «Ամերիկայի ձայն»-ի անդրադարձը հայկական արմատներով կոնգրեսականին, Աննա Էշուն համոզված է, որ Միացյալ Նահանգները պետք է աջակցի Հայաստանում պետական եւ հանրային հաստատությունների զարգացմանը, քանի որ հենց այդ հաստատություններն են, որ այնուհետեւ ժողովրդավարության զարգացման լավագույն գործիքն են դառնում, ինչն էլ իր հերթին բարելավում է տնտեսական վիճակը երկրում:

Կիսվելով ապրիլին՝ Ցեղասպանության հիշատակի օրերին Հայաստան կատարած իր այցի տպավորություններով, կոնգրեսականը նշեց, որ հաճույքով նկատել է տաղանդավոր երիտասարդների բազմությունը Հայաստանում. «Երիտասարդներն ուզում են նայել դեպի ապագան։ Այսպիսով, Հայաստանը պետք է ի վիճակի լինի պահպանելու այդ երիտասարդներին՝ պայմաններ ստեղծելով նրանց համար, որպեսզի տեղի չունենա ուղեղների արտահոսք, եւ որ նրանք Հայաստանում մնալու պատճառ ունենան, վերականգնեն ու զարգացնեն երկրի տնտեսությունը»:

ԱՄՆ-ի տեխնոլոգիապես ամենազարգացած Սիլիկոնյան հովիտը ներկայացնող կոնգրեսական Էշուի խոսքով` այս հարցում Հայաստանին լուրջ աջակցություն պետք է ցուցաբերի Միացյալ Նահանգները` օգնելով կրթել եւ նոր հնարավորություններ ստեղծելով հայ երիտասարդների համար: «Նրանք նայում են դեպի Արեւմուտք եւ ցանկանում են Արեւմտյան ժողովրդավարություն կառուցել, ժողովրդավարություն, որը թույլ կտա երկիրը ոտքի կանգնեցնել», - ավելացրեց կոնգրեսականը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am