Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Հովիկ Աբրահամյանն ընդունել է Իրանի արտահանման և զարգացման բանկի տնօրենին

Հովիկ Աբրահամյանն ընդունել է Իրանի արտահանման և զարգացման բանկի տնօրենին

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Իրանի արտահանման և զարգացման բանկի տնօրեն Ալի Սալեհ Աբադիին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցները քննարկել են հայ-իրանական համատեղ տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող մի շարք հարցեր:

Վարչապետ Աբրահամյանը և Ալի Սալեհ Աբադին կարևորել են երկու երկրների կառավարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչումը և նշել, որ դրանք մեծ նշանակություն ունեն ինչպես Հայաստանի, այնպես էլ Իրանի համար: Կողմերը համոզմունք են հայտնել, որ տարբեր ոլորտներում նախանշված ծրագրերի իրականացումն էապես կնպաստի երկու բարեկամ երկրների միջև տնտեսական կապերի զարգացմանն ու առևտրաշրջանառության ծավալների աճին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am