Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱՄՆ-ն կշարունակի պայքարը 2024 թվականի Օլիմպիական խաղերը հյուրընակալելու համար

ԱՄՆ-ն կշարունակի պայքարը 2024 թվականի Օլիմպիական խաղերը հյուրընակալելու համար

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահագնները կպայքարի 2024 թվականի Օլիմպիական խաղերը հյուրընկալելու համար ոչ թե Բոսթոնի, այլ մեկ ուրիշ քաղաքի միջոցով:

«ԱՄՆ օլիմպիական կոմիտեն հստակ ցույց տվեց, որ անկախ Բոսթոնի հրաժարվելուց Միացյալ Նահագները կշարունակի պայքարը խաղերը հյուրընկալելու համար: ԱՄՆ-ն բավական ժամանակ ունի ամեն ինչ վերլուծության ենթարկելու համար: Մենք լիահույս ենք, որ Միացյալ Նահանգները կկարողանա ճիշտ եզրակցություն անել և ներկայացնել որևէ քաղաք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նման հայտարարություն է արել ՄՕԿ-ի հաղորդակցության բաժնի ղեկավար Մարկ Ադամսը:

Կարծիք կա, որ 2024 Օլիմպիական խաղերը հյուրընկալելու ցանկություն ունի ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Միացյալ Նահանգների Բոսթոն քաղաքը հրաժարվել է 2024 թվականի ամառային Օլիմպիական խաղերն ընդունելու մտքից: Քաղաքի ղեկավարությունը նման քայլի է դիմել այն պատճառով, որ բնակիչների կողմից չի ստացել բավականաչափ աջակցություն Օլիմպիական խաղերը Բոսթոնում անցկացնելու հարցում: Օլիմպիական խաղերը հյուրընկալելու հայտն ամերիկյան քաղաքը կարող է հետ վերցնել մինչև սեպտեմբերի 15-ը:

Միջազգային օլիմպիական կոմիտեն 2024 թվականի օլիմպիական մայրաքաղաքը կընտրվի 2017 թվականին` Լիմայում կայանալիք համաժողովի ժամանակ: Խաղերը հյուրընկալելու համար արդեն հայտեր են ներկայացրել գերմանական Համբուրգ, իտալական Հռոմ, ֆրանսիական Փարիզ քաղաքները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am