Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ալիևը Մինսկի խմբի համանախագահների հետ քննարկել է ԼՂ հիմնահարցը

 Ալիևը Մինսկի խմբի համանախագահների հետ քննարկել է ԼՂ հիմնահարցը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (Ռուսաստան) և Պիեր Անդրիոյին (Ֆրանսիա): Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, հանդպմանը ներկա է եղել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ղարաբաղյան հակամարտության ներկա կարգավիճակի և հիմնահարցի կարգավորման վերաբերյալ:

Ավելի վաղ հանդիպման մասին «Թվիթեր»-ում գրառում էր կատարել Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ կարծիք հայտնելով, որ «կողմերի պատրաստակամության և կամքի առկայության պարագայում հնարավոր է հասնել բանակցային կարգավորման»:

Մինսկի խմբի համանախագահներն այցելել էին Հայաստան, որտեղ հուլիսի 20-ին հանդիպել էին նախագահ Սերժ Սարգսյանի և արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Ապա համանախագահները ԼՂ հակամարտության կարգավորման ներկա փուլին վերաբերող հարցեր են քննարկել Վիեննայում Մինսկի խմբի անդամների հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am