Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Կարեն Ճշմարտիյանը Ճապոնիայի դեսպանին է ներկայացրել ՀՀ տնտեսության զարգացման ներկա վիճակը

Կարեն Ճշմարտիյանը Ճապոնիայի դեսպանին է ներկայացրել ՀՀ տնտեսության զարգացման 
ներկա վիճակը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչիին: Հանդիպմանը մասնակցել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը: Ինչպես «Արմենպրես»ին տեղեկացրին ՀՀ էկոնամիկայի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, Կարեն Ճշմարիտյանը շնորհավորել է դեսպան Տագուչիին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ Հայաստանում Ճապոնիայի նորաբաց դեսպանության աշխատանքը կնպաստի տնտեսության տարբեր բնագավառներում հայ-ճապոնական կապերի խորացմանն ու արդեն իսկ առկա համագործակցության ընդլայնմանը:

Դեսպան Տագուչին, շնորհակալություն հայտնելով շնորհավորանքի և բարեմաղթանքների համար, վստահեցրել է, որ կներդնի բոլոր ջանքերը երկու երկրների միջև առկա համագործակցությունը խորացնելու համար: Նա նաև գոհունակությամբ նշել է, որ ճապոնական կողմի աջակցությամբ Հայաստանում հաջողությամբ իրականացվել են մի շարք ծրագրեր էներգետիկայի, գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացման ոլորտներում և շեշտել, որ  առկա է զգալի ներուժ տնտեսության այլ ոլորտներում ևս հայ-ճապոնական համատեղ ծրագրերի իրականացման համար: 

ՀՀ էկոնոմիկայի նախարարը դեսպանի խնդրանքով ներկայացրել է ՀՀ տնտեսության զարգացման ներկա վիճակը, տնտեսական զարգացման ռազմավարության և արդյունաբերական քաղաքականության հիմնական ուղղությունները: Կարեն Ճշմարիտյանը նշել է, որ հաշվի առնելով սահմանափակ ռեսուրսներն ու աշխարհագրական տարածքը, աշխարհաքաղաքական իրավիճակն ու շրջափակման իրողությունը մի կողմից, և կրթության ու գիտության նկատմամբ հայերի գենետիկ հակվածությունը, առկա մարդկային ներուժը մյուս կողմից` Հայաստանը որդեգրել է գիտելիքահենք տնտեսության ձևավորման և ինովացիոն համակարգի զարգացման քաղաքականություն, ինչն ամրագրված է նաև «Հայաստան. Կայուն տնտեսական զարգացման ռազմավարություն. Ինովացիոն զարգացման ուղին» հայեցակարգի նախագծում: Էկոնոմիկայի նախարարը Ճապոնիայի դեսպանին փոխանցել է «Հայաստան. Կայուն տնտեսական զարգացման ռազմավարություն. Ինովացիոն զարգացման ուղին» հայեցակարգի նախագիծը, ինչպես նաև նշել, որ առաջիկայում նրան կտրամադրվի Հայաստանի Հանրապետության 2014-2025թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագիրը: 

Որպես համագործակցության ուղղություններ` նախարարն առանձնացրել է քիմիական արդյունաբերության, հանքարդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների և ինովացիոն ոլորտները: Կարեն Ճշմարիտյանը նաև նշել է, որ Հայաստանի համար հատկապես հետաքրքիր է ինովացիոն ոլորտում Ճապոնիայի ունեցած հարուստ փորձը:

Նշելով, որ Հայաստանը որդեգրել է «Բաց երկնքի» քաղաքականություն, ինչը լուրջ խթան կարող է հանդիսանալ ճապոնական ընկերությունների` դեպի Հայաստան չվերթեր իրականացնելու համար, ՀՀ էկոնոմիկայի նախարարն առաջարկել է քննարկել Հայաստանի և Ճապոնիայի միջև ավիացիայի ոլորտում համաձայնագրի ստորագրման հնարավորությունը:

Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է նաև Հայաստանի զարգացման հիմնադրամի  և Ճապոնիայի արտաքին առևտրի կազմակերպության /JETRO/ միջև համագործակցության հաստատման անհրաժեշտությունը, ինչը ևս կնպաստի տնտեսության տարբեր ճյուղերում համատեղ փոխշահավետ ծրագրերի իրականացման խթանմանը, առևտրի և ներդրումների ծավալների ավելացմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am