Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Հնդկաստանի գործադիր մարմինը վավերացրել է հայ-հնդկական գյուղատնտեսական համագործակցության համաձայնագիրը

Հնդկաստանի գործադիր մարմինը վավերացրել է հայ-հնդկական գյուղատնտեսական 
համագործակցության համաձայնագիրը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հնդկաստանի Հանրապետության նախարարների միութենական գրասենյակը, որն իրականացնում է գործադիր իշխանությունն այդ երկրում,  հավանություն է տվել Հայաստանի և Հնդկաստանի միջև գյուղատնտեսական համագործակցության համաձայնագրի վավերացմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով հնդկական The Financial Express պարբերականը,  համաձայնագիրը կխթանի համագործակցությունը երկու երկրների միջև կարճաժամկետ և միջնաժամկետ ծրագրերի  միջոցով: Աշխատանքային պլանը կկազմվի երկկողմ համաձայնության արդյունքում, իսկ համաձայնագրի դրույթները կյանքի կոչելու նպատակով կստեղծվի համատեղ աշխատանքային խումբ: Այն պատասխանատու է լինելու երկամյա աշխատանքային ծրագրի մշակման համար:Աշխատանքային խմբի անդամները պետք է ուսումնասիրեն համագործակցության ոլորտները և ձևաչափերը, ինչպես նաև համակարգեն դրանց իրականացումը:

Հանդիպումները պարբերաբար կայանալու են Հայաստանում և Հնդկաստանում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am