Բակո Սահակյանը Լոնդոնում քննարկել է Արցախի զարգացման ծրագրերը
17:02, 8 Հուլիս 2015
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 8-ին Լոնդոնում հանդիպում է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Մեծ Բրիտանիայի կառույցի անդամների հետ՝ մասնաճյուղի տնօրեն Արմինե Կարապետիի գլխավորությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Բրիտանիայի մասնաճյուղի գործունեությունը՝ ուղղված հայրենիքի շենացմանը՝ նշելով, որ հիմնադրամի խողովակներով իրականացված ծրագրերը մեծապես նպաստում են Արցախի զարգացման ու զորացման գործին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում