Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Solar Impulse 2-ը նոր համաշխարհային ռեկորդ Է սահմանել

Solar Impulse 2-ը նոր համաշխարհային ռեկորդ Է սահմանել

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուրջերկրա ճանապարհորդություն կատարող  Solar Impulse 2 արեւամարտկոցներով ինքնաթիռը, որը վարում Է շվեյցարացի օդաչու Անդրե Բորշբերգը, սահմանել Է միտեղանի ապարատների կատեգորիայում թռիչքի տեւողության նոր համաշխարհային ռեկորդ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:  

«7471 կմ: Մինչեւ Հավայան կղզիներ՝ 700 կիլոմետր: Հենց հիմա տեղի Է ունենում պատմության մեջ ամենաերկարատեւ թռիչքն արեգակնային Էներգիայով»,- հաղորդել Է խումբը Twitter-ում:  

Solar Impulse 2-ը Նագոյայից մեկնել Է հունիսի 28-ին ժամը 18:03-ին:

Կենտրոնական Ճապոնիայից մինչեւ Հավայան կղզիներ հնգօրյա թռիչքը շուրջերկրյա ճանապարհորդության ամենահավակնոտ փուլն Է: Solar Impulse 2-ի խումբն ավելի քան երեք շաբաթ սպասել Է եղանակի լավանալուն, նախքան որոշում Է կայացրել շարունակել թռիչքը, որն սկսվել Է այս տարվա մարտին Աբու Դաբիում: 

Միտեղանի ինքնաթիռների կատեգորիայում նախորդ ռեկորդը սահմանել Է գերմանացի Ռեյնհոլդ Բյոմը 1914 թվականին, այն կազմել Է 24 ժամ 12 րոպե:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am