Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը մտահոգություն է հայտնել Բաղրամյան պողոտայի իրավիճակի առնչությամբ
23:31, 28 Հունիս 2015
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանատունը թվիթերյան իր պաշտոնական էջում գրառում է կատարել Բաղրամյան պողոտայում ստեղծված իրավիճակի առնչությամբ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, դեսպանությունն իր մտահոգությունն է հայտնում Երևանի կենտրոնում ստեղծված լարված իրավիճակի կապակցությամբ:
«Մտահոգված ենք քաղաքի կենտրոնում տիրող լարված իրավիճակով: Կոչ ենք անում բոլոր կողմերին դրսևորել խաղաղ, զուսպ պահվածք՝ հարիր ժողովրդավարական արժեքներին»,- ասված է գրառման մեջ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում