Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Արոնյանը ոչ-ոքի խաղաց Գրիշչուկի հետ

Արոնյանը ոչ-ոքի խաղաց Գրիշչուկի հետ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը նորվեգական Ստավանգեր քաղաքում անցկացվող խոշոր մրցաշարի երկրորդ տուրում ոչ-ոքի է խաղացել Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Գիրի-Անանդ, Թոփալով-Նակամուրա, Համեր-Լագրավ պարտիաներում ևս խաղաղ արդյունք է գրանցվել: Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը տանուլ է տվել Ֆաբիանու Կարուանային:

Արոնյանը վաստակել է միայն կես միավոր: Առաջատարներն ունեն 1,5-ական միավոր: Աշխարհի չեմպիոնը ոչ մի միավոր չունի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Լեւոն Արոնյանը հունիսի 15-26-ը Ստավանգերում մասնակցում է «Նորվեգական շախմատ-2015» գերմրցաշարին: Նրա մրցակիցներն են Կարլսենը, Կարուանան, Անանդը, Նակամուրան, Թոփալովը, Գրիշչուկը, Գիրին, Վաշիե-Լագրավը, Համերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am