Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

ՀԷՑ-ի հաշվին նաիրիտցիներին աշխատավարձ չի տրվել ու չի տրվի

ՀԷՑ-ի հաշվին նաիրիտցիներին աշխատավարձ չի տրվել ու չի տրվի

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀԷՑ-ի հաշվին նաիրիտցիներին աշխատավարձ չի տրվել ու չի տրվի: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան` նախարարությունից հայտնեցին, որ մամուլում շրջանառվող այն տեղեկատվությունը,  թե «կառավարությունը ՀԷՑ-ին խնդրել է պարտք տալ «Նաիրիտին»՝ վերջինիս աշխատակիցների աշխատավարձի մի մասը փակելու համար» մեղմ ասած իրականությանը չի համապատասխանում:

«Ինչ վերաբերվում է ՀԷՑ-ի նկատմամբ կուտակած պարտքին, ապա իսկապես  «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն ՀԷՑ-ից ստացած էլէներգիայի դիմաց 2010 թվականից կուտակել է 1,1 մլրդ դրամ պարտք, որը ստանալու նպատակով, 2015 թվականի ապրիլին ՀԷՑ-ը դիմել է դատարան և գործն այժմ գտնվում է վարույթում»,-հայտնեցին Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am