Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԿԸՀ-ն Արտաշատում եւ Ալավերդիում քարոզարշավի ֆինանսավորման որևէ խախտում չի արձանագրել

ԿԸՀ-ն Արտաշատում եւ Ալավերդիում քարոզարշավի ֆինանսավորման որևէ 
խախտում չի արձանագրել

ԵՐԵՎԱՆ,  30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 30-ին հրավիրել է արտահերթ նիստ, որի ընթացքում քննարկվել է  հունիսի 7-ին Արտաշատ և Ալավերդի քաղաքային համայնքների ղեկավարների հերթական ընտրությունների թեկնածուների նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման հայտարարագրերի վերաբերյալ տեղեկանքը` կազմված ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության կողմից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկման արդյունքում նախընտրական քարոզչության ֆինանսավորման կանոնների որևէ խախտում չի արձանագրել:

Արտաշատում ընտրապայքարը շարունակող միակ թեկնածուն Արգամ Հովիկի Աբրահամյանն է: Առաջադրված մյուս երկու թեկնածուները` Հովհաննես Ղազարյանը եւ Գարեգին Համբարձումյանը, փաստաթղթերը հետ վերցնելու եւ ինքնաբացարկի պատճառով չեն շարունակում մրցապայքարը:  

Ալավերդու քաղաքապետի պաշտոնի համար գրանցված երկու թեկնածուներն են Արթուր Աբգարյանը` ինքնաառաջադրված, եւ Կարեն Փարեմուզյանը` ՀՀԿ թեկնածու:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am