Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Ամերիկացի զինվորականները սխալմամբ սիրբիրյան խոցի սպորներ են ուղարկել Հարավային Կորեա

Ամերիկացի զինվորականները սխալմամբ սիրբիրյան խոցի սպորներ են ուղարկել 
Հարավային Կորեա

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի զինվորականները հայտնել են, որ սխալմամբ սիրբիրյան խոցի կենդանի սպորների նմուշներ են ուղարկել ԱՄՆ-ի ինը լաբորատորիաներ, ինչպես նաեւ Հարավային Կորեայում գտնվող ռազմակայան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գրել է The Wall Street Journal-ը՝ հղում անելով Պենտագոնին:

Հարավային Կորեա ուղարկված նմուշները ոչնչացված են: Դրանցով կարող էին վարակվել 22 աշխատակիցներ: Նրանց բոլորին ներարկումներ են արել եւ հակաբիոտիկների բուժընթաց նշանակել: Ներկայում նրանցից ոչ մեկի մոտ հիվանդության ախտանշաններ չեն նկատվել:

Մերիլենդի նահանգի լաբորատորիայի մի քանի աշխատակիցներ հետազոտվում են եւ անհրաժեշտ պատրաստուկներ են ընդունում:

Պենտագոնի հայտարարության մեջ ընդգծվում է, որ սիբիրյան խոցի սպորներն անհրաժեշտ էին գիտափորձեր անցկացնելու համար, բայց դրանք չպետք է կենդանի լինեին:

Միջադեպի կապակցությամբ կատարվում է հետաքննություն, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Լուսանկարը` Reuters


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am