Ամերիկացի զինվորականները սխալմամբ սիրբիրյան խոցի սպորներ են ուղարկել Հարավային Կորեա
12:10, 28 Մայիս, 2015ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի զինվորականները հայտնել են, որ սխալմամբ սիրբիրյան խոցի կենդանի սպորների նմուշներ են ուղարկել ԱՄՆ-ի ինը լաբորատորիաներ, ինչպես նաեւ Հարավային Կորեայում գտնվող ռազմակայան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գրել է The Wall Street Journal-ը՝ հղում անելով Պենտագոնին:
Հարավային Կորեա ուղարկված նմուշները ոչնչացված են: Դրանցով կարող էին վարակվել 22 աշխատակիցներ: Նրանց բոլորին ներարկումներ են արել եւ հակաբիոտիկների բուժընթաց նշանակել: Ներկայում նրանցից ոչ մեկի մոտ հիվանդության ախտանշաններ չեն նկատվել:
Մերիլենդի նահանգի լաբորատորիայի մի քանի աշխատակիցներ հետազոտվում են եւ անհրաժեշտ պատրաստուկներ են ընդունում:
Պենտագոնի հայտարարության մեջ ընդգծվում է, որ սիբիրյան խոցի սպորներն անհրաժեշտ էին գիտափորձեր անցկացնելու համար, բայց դրանք չպետք է կենդանի լինեին:
Միջադեպի կապակցությամբ կատարվում է հետաքննություն, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
Լուսանկարը` Reuters
© 2009 ARMENPRESS.am