Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Կիպրոսը պատրաստ է իր ներդրումն ունենալ ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման ուղղությամբ

Կիպրոսը պատրաստ է իր ներդրումն ունենալ ՀՀ-ԵՄ հարաբերությունների 
զարգացման ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիպրոսի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Խրիստոֆորոս Ֆոկաիդեսը Հայաստան այցելությունից եւ հայ գործընկեր Սեյրան Օհանյանի հետ վարած բանակցություններից գոհ է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` բանակցություններից հետո ՀՀ ՊՆ վարչական համալիրում Սեյրան Օհանյանի հետ համատեղ բրիֆինգի ժամանակ Ֆոկաիդեսն ասաց, որ Հայաստանը Կիպրոսի համար ամենակարեւոր բարեկամ երկրներից մեկն է եւ Կիպրոսը պատրաստ է իր ներդրումն ունենալ ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման ուղղությամբ: «Հաշվի առնելով Կիպրոսի` ԵՄ անդամ լինելու հանգամանքը, պատրաստ ենք մեր ներդրումը կատարել ԵՄ-ի հետ հարաբերությունների լավացմանն ուղղված Հայաստանի ցանկացած ձեռնարկներին»,- ասաց Կիպրոսի պաշտպանական գերատեսչության ղեկավարը:

Խրիստոֆորոս Ֆոկաիդեսը շնորհակալություն հայտնեց Հայաստանին Կիպրոսի հիմնախնդրի առնչությամբ հավասարակշիռ դիրքորոշման համար: «Բանակցությունների ընթացքում ամրապնդեցինք հանձնառությունները, որոնք ուղղված են երկկողմ ամուր համագործակցության էլ ավելի զարգացմանը: Հանձնառություն արտահայտեցինq ընդլայնելու համագործակցությունը տարբեր ոլորտներում: Մեր հարաբերությունները տարածվում են մեր ներկայիս աշխարհագրական սահմաններից դուրս: Աշխարհի ցանկացած վայրում հայերն ու կիպրացիները բարեկամներ են եւ այդ բարեկամությունն ամրագրված է մեր ԴՆԹ-ում»,- ասաց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am