Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Լուկաշենկոն հանձնարարել Է ստորագրել ԵԱՏՄ-ի եւ Վիետնամի միջեւ ԱԱԳ-ի մասին պայմանագիրը

Լուկաշենկոն հանձնարարել Է ստորագրել ԵԱՏՄ-ի եւ Վիետնամի միջեւ ԱԱԳ-ի մասին պայմանագիրը

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն Է տվել Եվրասիական տնտեսական միության եւ Վիետնամի միջեւ ազատ առեւտրի մասին համաձայնագրի նախագծին եւ երկրի կառավարությանը լիազորել Է այն ստորագրել Բելառուսի անունից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 26-ին հաղորդել Է հանրապետության ղեկավարի մամուլի ծառայությունը:

«Բելառուսի նախագահը հավանություն Է տվել, մի կողմից՝ Եվրասիական տնտեսական միության եւ նրա անդամ պետությունների եւ, մյուս կողմից՝ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջեւ ազատ առեւտրի մասին համաձայնագրի նախագծին՝ որպես բանակցությունների անցկացման հիմք»,-ասված Է հաղորդագրության մեջ:

Նշվում Է, որ համաձայնագրի ստորագրման համար լիազորված Է հանրապետության կառավարությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am