Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նախորդ տարի Հայաստանի քաղաքացիություն է ստացել 3 հազարից ավելի սիրիահայ

Նախորդ տարի Հայաստանի քաղաքացիություն է ստացել 3 հազարից ավելի 
սիրիահայ

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն 2014 թվականին ստացել է 13 հազար 266 մարդ, իսկ քաղաքացիությունից հրաժարվել է 2 հազար 200 անձ: Քաղաքացիություն ստացածներից 3 հազար 613 սիրիահայեր են եղել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը Ազգային ժողովում ՀՀ 2014թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը ներկայացնելու ժամանակ: «Մեզ համար ցանկացած անձի քաղաքացիությունից դուրս գալը մտահոգիչ է, բայց դա քաղաքացու իրավունքն է` սահմանադրությամբ ամրագրված: Միշտ լինելու են քաղաքացիներ, որոնք նախընտրելու են այլ երկրի քաղաքացիություն ձեռք բերել: Լինում են խառն ամուսնություններ, երեխաներ, ովքեր ծնվել են Հայաստանում, այնուհետև ծնողների քաղաքացիությունը փոխվել է, այժմ էլ նրանք են փոխում»,-ասաց Վիգեն Սարգսյանը:

Պաշտոնյան նշեց, որ այդ թվերը վերլուծելիս պետք է հաշվի առնել մեր հարևան երկրերի, ավանդական սփյուռքի երկրների քաղաքացիությանը վերաբերող օրենսդրության խստացումներն ու մեղմացումները, որոնք ուղղակիորեն ազդում են քաղաքացիություն ստանալու կամ դրանից հրաժարվելու հարցի վրա: «Քաղաքացիությունից դուրս եկածների մեծ մասը Հայաստանում մշտապես չբնակվող անձինք են, ովքեր իրենց մշտական բնակության երկրում քաղաքացիության օրենսդրության խստացման արդյունքում հրաժարվել են հայկական քաղաքացիությունից: Նրանց մեջ գրեթե չկան մարդիկ, ովքեր Հայաստանը լքելով են դուրս գալիս քաղաքացիությունից»,-ավելացրեց Վիգեն Սարգսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am