Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Մասնագետները վերահաստատել են 2018-ին Հայաստանն ինովացիոն երկրների առաջին քսանյակում ընդգրկելու հավակնությունը

Մասնագետները վերահաստատել են 2018-ին Հայաստանն ինովացիոն երկրների 
առաջին քսանյակում ընդգրկելու հավակնությունը

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) անդամները մասնակցել են միության 15-րդ տարեկան համագումարին: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ԻՏՁՄ-ից, միջոցառմանը ներկա են եղել ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը, ԻՏՁՄ անդամ ընկերությունների ղեկավարները,  ՏՀՏ ոլորտի ներկայացուցիչները և այլ հյուրեր: Համագումարին ողջույնի խոսքով հանդես է եկել Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը, ԻՏՁՄ նախագահ Հովհաննես Ավոյանը, գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, փոխտնօրեն Հայկ Չոբանյանը:

ԻՏՁՄ նախագահ Հովհաննես Ավոյանը նշել է. «70 ընկերություն արդեն ԻՏՁՄ անդամներ են, և կարելի է ասել, որ ՏՏ ոլորտի խոշորագույն ընկերությունները միացել են կազմակերպությանը»: Հովհաննես Ավոյանը նաև ամփոփել է 2014 թվականի ընթացքում միության կողմից կազմակերպված միջոցառումները՝ առանձնացնելով Հայաստանի գլխավոր տեխնոլոգիական ցուցահանդեսը՝ «Դիջիտեք Էքսպո»-ն, որին 2014-ին մասնակցել է 120 ընկերություն, իսկ այցելուների թիվն անցել է 30 հազարը:

ԻՏՁՄ փոխտնօրեն Հայկ Չոբանյանը նշել է, որ միությունը նպատակ ունի 2018-ին ՏՏ ոլորտի ընկերությունների թիվը հասցնել 1300-ի, այսինքն՝ ավելացնել 900-ով: ԻՏՁՄ-ի առաջնային նպատակներից է այն, որ 2018-ին Հայաստանն ընդգրկվի աշխարհի առաջին 20 ինովացիոն երկրների շարքում:

Համագումարի ընթացքում տեղի է ունեցել նաև ԻՏՁՄ նախագահի և վարչության անդամների ընտրություն: ԻՏՁՄ նախագահի պաշտոնում ընտրվել է «Այ  Յու Նեթվորքս» ընկերության տնօրեն Ալեքսանդր Եսայանը: Ա. Եսայանը փոխարինման է եկել Հովհաննես Ավոյանին, ով ԻՏՁՄ նախագահն էր միության ստեղծման օրվանից և մեծ ավանդ է ներդրել միության կայացման և զարգացման գործում:  Քվեարկության ընթացքում ԻՏՁՄ վարչության անդամներ են ընտրվել «Ինստիգեյթ» ընկերության տնօրեն Արման Պողոսյանը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը, «Մակադամիան Էյ Ար» ընկերության տնօրեն Սոֆի Մեհրաբյանը, «Լայմ Տեխ» ընկերության տնօրեն Գևորգ Սաֆարյանը, «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Արամ Սալաթյանը, «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը, «Մայքրոսոֆթ Ար էյ» ընկերության տնօրեն Եվա Հյուսյանը, «Պրոքսիմուս Դի Էյ» ընկերության տնօրեն Վահագն Պողոսյանը և «Սորսիո» ընկերության տնօրեն Հովհաննես  Ավոյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am