Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

ԼՂ հարցի լուծումը Ռուսաստանի գերակայություններից է. Լավրով

ԼՂ հարցի լուծումը Ռուսաստանի գերակայություններից է. Լավրով

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի արտգործախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման արդյունքներով Մոսկվայում կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսում Ռուսաստանի Դաշնության արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը Ռուսաստանը դիտարկում է իր արտաքին քաղաքական առաջնահերթությունների թվում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ՏԱՍՍ-ը: «ՌԴ-ում հակամարտության կողմերի միջեւ պայմանավորվածությունների հասնելու մեջ մեր օժանդակությունը դիտարկում ենք որպես մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը», -ասել է նա:

Դրան ի պատասխան, Մամեդյարովն ասել է. «Կիսում եմ լավատեսության նոտաները, որոնք հնչել են ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: Կա թեմա, կա խնդիր, այն պետք է լուծել: Այն արդեն գերհասունացել է»:

«Այն, որ հակամարտությունը շատ է երկարել, ոչ ոք չի ժխտում: Պայմանավորվածությունների հասնելու համար իրական բազա կա, դրա հետ եւս բոլորը համաձայն են: Այժմ պետք է, որ այդ ըմբռնողությունը փոխադրվի կոնկրետ ձեւակերպումների դաշտ», -հավելել է Լավրովը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am