Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Պայմանական վաղաժամկետ ազատազրկման համակարգը բարեփոխման կարիք ունի. Հովհաննես Մանուկյան

Պայմանական վաղաժամկետ ազատազրկման համակարգը բարեփոխման կարիք 
ունի. Հովհաննես Մանուկյան

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պայմանական վաղաժամկետ ազատազրկման համակարգը բարեփոխման և արդիականացման կարիք ունի: «Պայմանական վաղաժամկետ ազատազրկման համակարգի բարեփոխումը բխում է առաջին հերթին դատապարտյալների շահերից, քանի որ սա լուրջ խթան է լավ վարքագիծ դրսևորելու դեպքում վաղաժամկետ ազատվելու համար: Մենք մի շարք հասարակական կազմակերպությունների հետ քննարկել ենք ոլորտի խնդիրները, ինչի ընթացքում ձևավորվել են որոշակի օրենսդրական առաջարկներ, որոնք Ազգային ժողովում արդեն շրջանառության մեջ են գտնվում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ  մայիսի 25-ին կայացած հանդիպմանը հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը և հավելեց, որ ցմահ դատապարտյալների վաղաժամկետ ազատման հարցը պետք է դիտարկել առաջիկա փոփոխությունների համատեքստում:

Նա նշեց, որ ՀՀ արդարադատության նախարարությունն ուսումնասիրում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովի զեկույցները Հայաստանում մարդու իրավունքների և մասնավորապես դապարտյալների իրավունքների խախտումների վերաբերյալ: «Մենք հրատապ կերպով ուսումնասիրում ենք այդ զեկույցները, քանի որ մեզ համար խիստ կարևոր են դատպարտյալների իրավունքների պահպանումը, և նոր քրեակատարողական նախագծի ընդունումը նաև ուղղված է լինելու այդ խնդիրները լուծելուն»,-նկատեց նախարարը:

Այն հարցին, թե համաներումը կարո՞ղ է հանդիսանալ իբրև գործիք քրեակատարողական հիմնարկները բեռնաթափելու համար, նա ասաց հետևյալը. «Մինչև այս տարվա ավարտը նորակառույց Արմավիր քրեակատարողական հիմնարկ են տեղափոխվելու  1200 դատապարտյալ, ինչը կթեթևացնի մնացած ՔԿՀ-երը: Բացի այդ` ես դեմ  եմ համաներումը իբրև գործիք կիրառել  քրեակատարողական հիմնարկները բեռնաթափելու համար, ինչը կարող է հետագայում լուրջ խնդիրների հանգեցնել. այդ իմաստով ավելի արդյունավետ է բարեփոխել պայմանական վաղաժամկետ ազատազրկման համակարգը»,-ընդգծեց նախարարը:

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում 2015 թվականի մայիսի 1-ի դրությամբ պահվում է 3934 անձ, որից կալանավորված անձ` 1220, իսկ դատապարտյալ` 2814: ՀՀ արդարադատության նախարարության հիմնարկներից 2015 թվականի մայիսի 1-ի դրությամբ ազատվել է 1503 անձ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]