Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Թուրքիան ի դեմս Ռուսաստանի վտանգ չի տեսնում. Մոսկվայում Թուրքիայի դեսպան

Թուրքիան ի դեմս Ռուսաստանի վտանգ չի տեսնում. Մոսկվայում Թուրքիայի դեսպան

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան Ռուսաստանի կողմից վտանգ չի տեսնում, իսկ երկրի անդամակցությունը ՆԱՏՕ-ին եւ ԵՄ անդամ դառնալու ձգտումը երկկողմանի հարաբերությունների վրա բացասական չեն ազդում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ըստ «Ինտերֆաքսի» այս մասին հայտարարել է Մոսկվայում Թուրքիայի դեսպան Ոիմիթ Յարդիմը:

«Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է եւ ձգտում է անդամակցել Եվրամիությանը, սակայն դրանք այն բաղադրիչները չեն, որ կարող են ինչ որ ձեւով ազդել Ռուսաստանի հետ հարաբերությունների վրա»,- ասել է նա:

Նա շեշտել է, որ իրենք մեծ նշանակություն են տալիս Ռուսաստանի հետ համագործակցությանը: Նրա խոսքերով, երկու երկրների միջեւ փոխգործակցության ներկայիս մակարդակը ավելի բարձր է, քան Թուրքիայի համագործակցությունը որոշ եվրոպական գործընկերների հետ:

«Թուրքիան եւ Ռուսաստանը միմյանց մեջ ոչ մի վտանգ չեն տեսնում ու նպատակ ունեն հարաբերությունների կտրուկ զարգացման»,- հավելել է դիվանագետը: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am