Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Աշխարհում 1 միլիարդ 250 միլիոն մարդ հետևել է ապրիլիքսանչորսյան միջոցառումներին

Աշխարհում 1 միլիարդ 250 միլիոն մարդ հետևել է ապրիլիքսանչորսյան 
միջոցառումներին

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները, որոնք հեռարձակվել են աշխարհի հեղինակավոր հեռուստաընկերությունների կողմից, հասու են դարձել 1 միլիարդ 250 միլիոն մարդու: «Մարդիկ, ովքեր չգիտեին Հայաստանի տեղը, ծանոթ չէին ցեղասպանության թեմային, այսօր գրում են, զանգում, էլեկտրոնային փոստով են կապվում, և շնորհակալություն են հայտնում իրազեկման աստիճանը բարձրացնելու, ցեղասպանության հանցագործության դեմ պայքարի գործում փոքր Հայաստանի մեծ ներդրման համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տեղեկացրեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների գլխավոր համակարգող Վիգեն Սարգսյանը Բյուրականում միջոցառումների կամավորներին շնորհակալագրեր հանձնելու արարողության ժամանակ: Նա 100-րդ տարելիցի միջոցառումների ժամանակ կամավորական աշխատանքներ կատարած երիտասարդներին հայտնեց, որ դա նաև նրանց աշխատանքի արդյունքն է:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում ապրիլի 21-24-ը Հայաստանում և աշխարհում իրականացվեցին քաղաքական, մշակութային, կրթական, գիտական միջոցառումներ` որոնք շեշտեցին մարդկության դեմ ուղղված ոճրագործության` Հայոց ցեղասպանության դատապարտման կարևորությունը: Ապրիլի 21-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության թանգարանի նոր ցուցադրության պաշտոնական և հանդիսավոր բացումը: Ապրիլի 22-23-ին Երևանում հանդիպեցին 600 պատվիրակներ աշխարհի տարբեր երկրներից` մասնակցելու «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումից: Ապրիլի 23-ին համայն հայության սրբավայր Մայր Աթոռում իրականցվեց Հայոց ցեղասպանության` հավատքի ու հայրենիքի համար նահատակված զոհերի սրբադասման կարգը, նույն օրը երեկոյան Հանրապետության հրապարկում «Արթնացրեք հոգիները» համերգաշարով հանդես եկավ աշխարհահռչակ System of a down ռոք խումբը: Ապրիլի 24-ին Ծիծեռնակարբերդի բարձունքում «Հիշում եմ և պահանջում» խորագրով միջոցառմանը մասնակցեցին 60 երկրների պատվիրակությունները, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Սերբիայի ու Կիպրոսի նախագահները: Այդ օրը երեկոյան տեղի ունեցավ «Վերածնունդ» դասական համերգը, ինչպես նաև ավանդական դարձած ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]