Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայաստանի քաղաքացին փորձել Է Վրաստան անցկացնել մինչեւ 50 կիլոգրամ արծաթ

Հայաստանի քաղաքացին փորձել Է Վրաստան անցկացնել մինչեւ 50 կիլոգրամ 
արծաթ

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սարփի» մաքսային անցակետի (վրաց-թուրքական սահման) աշխատակիցները ձերբակալել են Հայաստանի քաղաքացի Լ. Խ.-ին, որի ավտոմոբիլում եւ անձնական խուզարկության ժամանակ հայտնաբերել են ավելի քան 4 կիլոգրամ ոսկե իրեր եւ մինչեւ 50 կիլոգրամ արծաթե հատիկներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 21-ին հաղորդել Է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը:

Հայաստանի քաղաքացին փորձել Է չհայտարարագրված ապրանքը Վրաստանի սահմանով անցկացնել թաքստոցում, որը գտնվել Է ավտոմեքնայի առջեւի աջ եւ ձախ թեւերին, ինչպես նաեւ բաճկոնի գրպանում:

Ապրանքի ընդհանուր արժեքը կազմել Է 274 հազար 394 լարի (շուրջ 122 հազար դոլար): Գործի նյութերը հանձնվել են Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am