Լոմոնոսովի անվան ՄՊՀ-ի երևանյան մասնաճյուղը հայտարարել է ընդունելություն
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մ.Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղը հայտարարել է 2015-2016 ուսումնական տարվա բակալավրի կրթական ծրագրով ընդունելություն:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, ընդունելությունը կիրականացվի մրցութային կարգով, երկու քննությունների արդյունքների հիման վրա (ռուսաց լեզու/փոխադրություն/ և մասնագիտական առարկա), հետևյալ մասնագիտություններով՝ Կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա, Իրավագիտություն,Լրագրություն,Միջազգային հարաբերություններ, Լեզվաբանություն:
Միասնական պետական քննությունների արդյունքները հաշվի չեն առնվում:
Բակալավրի որակավորման կրթական ծրագրի ուսման տևողությունը 4 տարի է:
Համալսարան կարող են դիմել միջնակարգ (լրիվ), միջին մասնագիտական կրթությամբ ՀՀ և օտարերկրյա քաղաքացիները` առանց տարիքային սահմանափակման:
Շրջանավարտները կստանան Մ.Վ.Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի դիպլոմ:
Փաստաթղթերն ընդունվում են 2015 թվականի հունիսի 25-ից մինչև հուլիսի 10-ը ներառյալ:Ընդունելության քննությունները կանցկացվեն 2015 թվականի հուլիսի 12-ից մինչև 24-ը ներառյալ: