Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Նախագահ Սարգսյանն ու Ջեյմս Ուորլիքը քննարկել են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցը

Նախագահ Սարգսյանն ու Ջեյմս Ուորլիքը քննարկել են ԼՂ հակամարտության 
խաղաղ կարգավորման հարցը

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը ուրախություն է հայտնել Վաշինգտոնում Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին ողջունելու առիթով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Ուորլիքը գրառում է թողել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Ես ուրախ էի ողջունելու Հայաստանի նախագահին իմ հայրենի քաղաք Վաշինգտոնում: Մենք կարողացանք այս երեկո խոսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումից»,- նշել է Ուորլիքը:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 5-7-ը աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում է: Հանրապետության Նախագահը հանդիպումներ կունենա Սենատում: Սերժ Սարգսյանը կայցելի Վաշինգտոնի Հոլոքոստի թանգարան, կլինի նաև ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում՝ կծանոթանա գրադարանի հայկական ցուցանմուշներին:Այցի շրջանակներում Հանրապետության Նախագահը կհյուրընկալվի «Վաշինգտոն Փոստ» թերթի գրասենյակում, հանդիպում կունենա թերթի խմբագրական խորհրդի հետ: Վաշինգտոնում նախատեսվում են հանդիպումներ հայկական կազմակերպությունների ղեկավարների և ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Մայիսի 7-ին Նախագահ Սերժ Սարգսյանը Վաշինգտոնի ազգային տաճարում կմասնակցի Հայոց ցեղասպանությանը նվիրված միջկրոնական աղոթքին և հանդես կգա ելույթով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am