Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Վլադիմիր Հարությունյանը՝ ջրացատկի երիտասարդական միջազգային մրցաշարի հաղթող

Վլադիմիր Հարությունյանը՝ ջրացատկի երիտասարդական միջազգային մրցաշարի 
հաղթող

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ ջրացատկորդ Վլադիմիր Հարությունյանը, Գերմանիայի Դրեզդեն քաղաքում անցկացվող ջրացատկի երիտասարդական միջազգային մրցաշարում աշտարակացատկ վարժությունում հավաքելով 507.10 միավոր՝ նվաճել է ոսկե մեդալ:

Հայաստանը ներկայացնող մյուս ջրացատկորդ Ազատ Հարությունյանը աշտարակացատկում 484.10 միավորով արժանացել է բրոնզե մեդալի: Համաժամանակյա (սինքրոն) ցատկ վարժությունում Վլադիմիր և Ազատ Հարությունյան եղբայրները 29 երկիր ներկայացնող մարզիկների շարքում հայտնվել են լավագույն տասնյակում՝ 254.19 միավորով զբաղեցնելով 6-րդ տեղը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ,  ջրացատկորդները մարզվում են Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցում՝ գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանի ղեկավարությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am