Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Էյֆելյան աշտարակի և Կոլիզեումի լույսերը մարել են՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության

Էյֆելյան աշտարակի և Կոլիզեումի լույսերը մարել են՝ ի հիշատակ Հայոց 
Ցեղասպանության

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմում և Փարիզում ապրիլի 24-ին 15 րոպեով մարել են Կոլիզեումի և Էյֆելյան աշխարակի լույսերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հուշարձանների լույսերը մարել են ի հիշատակ Հայոց Ցեղասպանության տարելիցի: Էյֆելյան աշտարակի լույսերի մարման որոշումը կայացրել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն: Այս նախաձեռնությամբ Փարիզի և Հռոմի իշխանությունները ցանկացել են ևս մեկ անգամ աջակցություն ցուցաբերել հայերին: Հուշարձանների լույսերը մարել են Երևանի ժամանակով 22:00-ից մինչև 22:15-ը:

Միջազգային բազմաթիվ լրատվամիջոցներ արձանագրել են, որ Եվրոպան հայերի հետ էր:

WATCH: Eiffel Tower goes dark on 100th anniversary of Armenian genocide to commemorate the 1.5 million victims: http://cbsn.ws/1Pwn8Pw

Posted by CBS News on 24 Апрель 2015 г.

Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրագործված հայ բնակչության կոտորածներն անվանում են Հայոց ցեղասպանություն: Այդ կոտորածներնիրագործվեցին երիտթուրքական կառավարության կողմից Օսմանյան կայսրության տարբերշրջաններում: Միջազգային առաջին արձագանքն այս իրադարձություններին 1915թ. մայիսի 24-իՖրանսիայի, Ռուսաստանի եւ Մեծ Բրիտանիայի համատեղ հայտարարությունն էր, որտեղ հայժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործությունմարդկության եւ քաղաքակրթության դեմ»: Կողմերը կատարված հանցագործության համարպատասխանատու էին համարում թուրքական կառավարությանը: Առաջին համաշխարհայինպատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էին երկու միլիոնից ավելի հայեր:Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923թթ., իսկ մնացածները` կամ բռնիմահմեդականացվեցին, կամ էլ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում: Հայոցցեղասպանությունը ճանաչել եւ դատապարտել են աշխարհի երկու տասնյակ պետություններ,ԱՄՆ 43 նահանգներ, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը,հեղինակավոր այլ կազմակերպություններ:




Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am