Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Թուրք ազգայնականները սպառնացել են «Ակոս»-ի խմբագրությանը

Թուրք ազգայնականները սպառնացել են 
   «Ակոս»-ի խմբագրությանը

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ազգայնական Թուրքիա» կուսակցությունն ու «Թուրանի օջախներ» կազմակերպությունը ապրիլի 24-ի վաղ առավոտյան սեւ ծաղկեպսակներ են դրել Հրանտ Դինքի հիմնադրած, հայերենով եւ թուրքերենով լույս տեսնող «Ակոս» թերթի Ստամբուլում գտնվող խմբագրության նոր շենքի առջեւ, որոնց վրա նշել են իրենց կազմակերպությունների անվանումները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական demokrathaber.net-ը, հիշյալ կազմակերպությունները ներկայացնող երկու տղամարդ ծաղկեպսակները դնելուց հետո խմբագրության առջեւ հանդես են եկել սպառնալիքներով լի հակահայկական հայտարարությամբ:

«Թուրանի օջախներ»-ը Facebook-ի իր էջում այդ հայտարարությունը տեղադրել է «Մի գիշեր կհայտնվենք «Ակոս»-ում» վերնագրով:

«Ակոս»-ի առջեւ սեւ ծաղկեպսակ դրվելու փաստը խիստ քննադատության է ենթարկվել թուրքական սոցիալական մամուլում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am