Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Չավուշօղլուն խոստովանել է. հայկական սփյուռքն ու հայերի աջակիցներն ԱՄՆ- ում չափազանց ակտիվ են

Չավուշօղլուն խոստովանել է. հայկական սփյուռքն ու հայերի աջակիցներն ԱՄՆ-
ում չափազանց ակտիվ են

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլուդ Չավուշօղլուն, ով այս օրերին ԱՄՆ-ում է` նախագահ Բարաք Օբամայի կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչումը «կանխելու» նպատակով, խոստովանել է, որ հայկական սփյուռքն ու հայերի աջակիցներն ԱՄՆ-ում չափազանց ակտիվ են:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական իշխանամետ «Սաբահ» թերթը` նշելով, որ այս մասին Չավուշօղլուն հայտնել է Մերիլենդ նահանգում գտնվող «Թուրք-ամերիկյան մշակութային եւ քաղաքակրթության կենտրոնում» հանդիպման ժամանակ, որի բացումը նախատեսվում է մոտ ժամանակում:

Կենտրոնում ունեցած ելույթում Չավուշօղլուն հայտարարել է, որ ԱՄՆ-ի հայկական սփյուռքն, իբր, անմերիկաբնակ «թուրքերի եւ մահմեդականների դեմ ուղղված քարոզչություն է տանում»:

«Հայկական սփյուռքն ու նրա աջակիցները ԱՄՆ-ում չափազանց ակտիվ են: Մեր դեսպան Սարդար Քըլըչն ինձ ասաց, որ դուք աջակցում եք մեզ, ինչի համար շնորհակալ ենք», -դիմելով ներկաներին` ասել է Չավուշօղլուն:

Հիշյալ կենտրոնի հանդիսավոր բացումը կկատարեն Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն ու ԱՄՆ նախագահ Օբաման, ինչին մասնակցության վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահը «գործնականում» արդեն տվել է իր համաձայնությունը:

Չավուշօղլուն ամերիկաբնակ մահմեդական հանրությանը հրավիրել է մասնակցել թուրք-ամերիկյան քաղաքացիական հասարակական կառույցների կողմից Վաշինգտոնում ապրիլի 24-ին կազմակերպվելիք «Խաղաղության եւ համերաշխության երթին»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am