ՉԺՀ-ի նախագահը «բախտորոշ» այցով ժամանել Է Պակիստան
ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը առաջին անգամ երկօրյա պետական այցով ժամանել Է Պակիստան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 20-ին հաղորդել Է DAWN հրատարակությունը: Չինաստանի ղեկավարի այս այցը առաջինն Է դարձել վերջին ինը տարվա ընթացքում:
Իսլամաբադի Նուր Խան ավիաբազայում Սի Ցզինպինին դիմավորել են Պակիստանի նախագահ Մամնուն Հուսեյնը, վարչապետ Նավազ Շարիֆը, պաշտպանության նախարար Խոջա Ասիֆը եւ այլ պաշտոնատարներ:
Ինչպես գրում Է հրատարակությունը, ՉԺՀ-ի նախագահի այցը կարող Է «բախտորոշ» լինել, քանի որ Սի Ցզինպինը պետք Է հայտարարի Պակիստան-Չինաստան տնտեսական փոխադրամիջոցի 45-միլիարդանոց նախագծի առաջին փուլում 28 մլրդ դոլարի ներդրման մասին:
Բացի այդ, սպասվում Է, որ Պակիստանը եւ Չինաստանը կավարտեն բանակցությունները Պակիստանին 4-ից մինչեւ 5 մլրդ դոլարի գումարի չինական ութ սուզանավերի վաճառքի շուրջ:
Պակիստանյան տվյալների համաձայն՝ Չինաստանի եւ Պակիստանի միջեւ առեւտրաշրջանառությունն անցյալ տարի հասել Է 10 մլրդ դոլարի այն դեպքում, երբ 2007-ին այն կազմում Էր ընդամենը 4 մլրդ դոլար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Լուսանկարը` AP
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում