Ցեղասպանության տարելիցի միջոցառումերի շրջանակում բարձրացվել է բժշկական կազմակերպությունների պատրաստվածությունը
ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում բարձրացվել է բժշկական կազմակերպությունների պատրաստվածությունը: Այս մասին ապրիլի 18-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Նա ընդգծեց, որ Երևանի բժշկական կենտրոնների տնօրենների, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի և Արմավիրի մարզի առողջապահության ոլորտի ղեկավարների հետ քննարկվել են միջոցառումների ընթացքում բնակչության և հյուրերի բժշկական օգնությունը բարձր մակարդակով ու արագ կազմակերպելու հարցերը։ «Հստակեցվել են ապրիլի 23-ից 24-ը Երևանում և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախատեսվող բազմամարդ միջոցառումների ընթացքում շտապ բժշկական օգնության մեքենաների հերթապահությունները և տեղակայումը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նախարարը:
Նախարարությունում ևս կսահմանվի հերթապահություն աշխատանքները համակարգող խորհրդի կողմից` նախարարի և փոխնախարարների ղեկավարությամբ։ Կուժեղացվի «թեժ գծի» ծառայությունը։ Գործող 52-88-72 հեռախոսահամարին կավելանան ևս երկուսը` (+374 10) 56-23-63 և (+374 10) 56-27-83:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում