Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Ցեղասպանության տարելիցի միջոցառումների պատվիրակությունները ազատվեցին վիզայի վճարից

Ցեղասպանության տարելիցի միջոցառումների պատվիրակությունները 
ազատվեցին վիզայի վճարից

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2015 թվականի ապրիլի ընթացքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով ՀՀ ժամանող պաշտոնական, այդ թվում` մշակութային, գիտական, կրոնական գործիչների պատվիրակությունների անդամ օտարերկրյա քաղաքացիները ՀՀ համապատասխան գործադիր մարմինների և կազմակերպությունների հայտերի հիման վրա կազատվեն մուտքի արտոնագրի տրամադրման համար նախատեսված պետական տուրքի վճարումից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին որոշման նախագիծը հաստատվեց ՀՀ կառավարության նիստում, որը ներկայացրեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Ավելի ուշ ՀՀ կառավարություն կներկայացվեն ՀՀ ժամանած պատվիրակությունների կազմերը, որպեսզի գործադիրն Արտաքին գործերի նախարարությանը փոխհատուցի ՀՀ ժամանածների մուտքի արտոնագրի պետական տուրքի գումարը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am