Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Հատուցման գինը» գիրքը ներկայացնում է Ցեղասպանության հետևանքով հայերի կրած նյութական կորուստները

«Հատուցման գինը» գիրքը ներկայացնում է Ցեղասպանության հետևանքով հայերի 
կրած նյութական կորուստները

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական տնտեսագիտական  համալսարանի ուսանողական խորհրդի լրատվության և հասարակայնության հետ կապերի հանձնաժողովի նախագահ Հայկ Բեջանյանի «Հատուցման գինը» գիրքը պատմատնտեսագիտական վերլուծություն է՝  նվիրված Հայոց ցեղասպանության ընթացքում հայ ժողովրդի կրած նյութական կորուստներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀԵՀ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել ապրիլի 15-ին: Կատարվել է տնտեսական վերլուծություն և նյութական կորուստների մերօրյա համարժեքության հաշվարկ: Այս թեմատիկայով նման ծավալուն աշխատություն հրատարակվում է առաջին անգամ:

Հայկ Բեջանյանը նշել է, որ գիրքը գրելիս օգտվել է բազմաթիվ պատմական աղբյուրներից, որոնց հիման վրա հանրագումարի են բերվել հայ ժողովրդի կրած նյութական կորուստները, այնուհետև այդ ամբողջական վիճակագրական ցուցանիշի հիման վրա իրականացվել է տնտեսամաթեմատիկական հաշվարկ, որն արտացոլում է կորուստները մերօրյա համարժեքով։ Ըստ այդմ՝ հայ ժողովրդի նյութական կորուստները 1919թ. դրությամբ կազմում են 19 միլիարդ ֆրանկ, որի այսօրվա համարժեքն ավելի քան 46 միլիարդ ԱՄՆ դոլար է։ Հայկ Բեջանյանը նկատել է նաև, որ ամենամեծը մարդկային կորուստներն են, և կատարված տնտեսագիտական հաշվարկները չեն հավակնում դառնալ այն միլիոնավոր մարդկանց անունների հաշվարկ, որոնք կապրեին ու կարարեին Ցեղասպանությունը չլինելու դեպքում։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, խոսելով Տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի նախաձեռնությունների մասին, նշել է, որ դրանք բազմաոլորտ են։ Տնտեսագիտական համալսարանի ուսանողները փորձում են գտնել ամենակարևոր շեշտադրումները, այն բաց տեղերը, որտեղ անհրաժեշտ է աշխատանք տանել։ Դրա առհավատչյան նաև «Հատուցման գինը» գիրքն է։ Սա թեմա է, որտեղ տնտեսագետ ուսանողները ցուցաբերել են մասնագիտական մոտեցում։  

«Հատուցման գինը» գիրքը լույս է ընծայվել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ։ Հիմնադրամի և բուհի ուսխորհրդի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համատեղ միջոցառումները շարունակական են։ Դրանց շրջանակներում Ցեղասպանությանն առնչվող բազմալեզու (հայերեն, անգլերեն, թուրքերեն) նյութերով է համալրվել Վիկիպեդիան։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]