Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Աննա Դուրիցկայային ցույց կտան Նեմցովի սպանության գործով բոլոր կալանավորվածներին

Աննա Դուրիցկայային ցույց կտան Նեմցովի սպանության գործով բոլոր 
կալանավորվածներին

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով հետաքննությունը մտադիր Է ճանաչման ընթացակարգի կանչել հանցագործության գլխավոր վկային՝ Ուկրաինայի 23-ամյա քաղաքացի Աննա Դուրիցկայային: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է «Իզվեստիա» թերթը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրներ:

Քննիչների կարծիքով՝ աղջիկը կարող Է հիշել այն մարդկանց, ովքեր, հնարավոր Է, մինչեւ սպանությունը հետեւել են Նեմցովին, քանի որ նրա հետ բավականին շատ ժամանակ Է անցկացրել: Ճանաչման ընթացքում նրան ցույց կտան գործով բոլոր կալանավորվածներին: Ընթացակարգը կարող Է անցնել ինչպես առերեսումով Մոսկվայում, այնպես Էլ հեռակա Կիեւում՝ լուսանկարներով:   

Դուրիցկայային, որը Նեմցովի կողքին Է եղել սպանության պահին, հարցաքննել են հանցագործությանը հաջորդած օրերին: Նա խոստացել Է համագործակցել հետաքննության հետ, ինչից հետո քննիչները նրանից ստորագրություն են վերցրել տեղեկատվության չհրապարակման մասին եւ թույլ են տվել գնալու: Մարտի 2-ին փաստաբանի ուղեկցությամբ Դուրիցկայան վերադարձել Է Ուկրաինա:   

Նեմցովն սպանվել Է փետրվարի լույս 28-ի գիշերը ՌԴ-ի մայրաքաղաքի կենտրոնի Բոլշոյ Մոսկվորեցկի կամրջին: Քաղաքական գործչին խոցել  Է չորս գնդակ, նա մահացել Է տեղում: Այդ ժամանակ նրա հետ գտնվող Դուրիցկայան չի տուժել:

Նեմցովի սպանության կասկածանքով ձերբակալվել եւ այնուհետեւ կալանքի տակ են վերցվել Զաուր Դադաեւը, Թամեռլան Էսկերխանովը, Անզոր եւ Շահիտ Գուբաշեւները եւ Խամզատ Բախաեւը:

Լուսանկարը` AFP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am