Երևանում՝ 11:07,   11 Մայիս 2024

Իրաքյան ուժերը մտել են Թիքրիթ քաղաքի կենտրոն

Իրաքյան ուժերը մտել են Թիքրիթ քաղաքի կենտրոն

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքյան ուժերը մարտի 31-ին ազգային կամավորական ջոկատների հետ միասին մտել են Թիքրիթ քաղաքի կենտրոն՝ հսկողություն հաստատելով մի քանի կարևոր շինությունների վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, իրաքյան ուժերը հսկողություն են հաստատել Իրաքի նախկին նախագահ Սադամ Հուսեյնի նստավայրի վրա:

Բախումների ժամանակ «Իսլամական պետության» ավելի քան 40 ահաբեկիչներ են սպանվել, վնասազերծվել են ավելի քան 300 պայթուցիկ սարքավորումներ:

Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադին ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ անվտանգության ուժերը հասել են քաղաքի կենտրոն և ազատագրել հարավային և արևմտյան հատվածները: Նա ավելացրել է, որ նրանք առաջ են շարժվում՝ նպատակադրվելով ամբողջությամբ ազատագրել քաղաքը:

Թիրքիթի ազատագրման ռազմական գործողությունները սկսվել են մարտի 2-ին: Իրականացված ռազմական գործողությունները համարվում են ամենալայնածավալն` ուղղված ԻՊ-ի դեմ, որը 2014թ.-ի հունիսից հսկայական տարածքներ է գրավել Իրաքում:

Թիքրիթը համարվում է ռազմավարական կարևոր նշանակության քաղաք, այն Սադամ Հուսեյնի ծննդավայրն է: Այն գտնվում է Բաղդադի և Մոսուլի միջև:

«Իսլամական պետություն» իսլամիստական ահաբեկչական կազմակերպությունը գործում է Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2013թ. ապրիլին «Ալ Կաիդա»-ի երկու ճյուղերի միավորման արդյունքում ձևավորվել է խմբավորում՝ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» անվանումով, որի նպատակն էր կազմավորել իսլամական էմիրություն Լիբանանի, Սիրիայի և Իրաքի տարածքում: 2014թ. հունիսի 29-ին ԻԼԻՊ-ը Սիրիայի և Իրաքի գրաված տարածքներում հայտարարել է Իսլամական խալիֆաթ հիմնելու մասին, որի խալիֆ է նշանակվել Աբու Բաքր ալ Բաղդադին: Այնուհետև կազմակերպության անվանումը փոխելու որոշում է ընդունվել, և այն վերանվանվել է «Իսլամական պետություն»: Խմբավորման կազմում կռվում են 80 երկրի զինյալներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am