Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թուրքիայում անչափահասի զոհվելու աղմկահարույց գործը քննած դատախազը պատանդ է վերցվել

Թուրքիայում անչափահասի զոհվելու աղմկահարույց  գործը քննած դատախազը 
պատանդ է վերցվել

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական ձախ արմատական խմբավորումը (անվանունը չի հրապարակվում) պատանդ է վերցրել 2013 թվականին Ստամբուլում փողոցային բողոքի ակցիաներում 15-ամյա անչափահաս Բերքին Էլվանի զոհվելու աղմկահարույց գործը քննած դատախազ Մեհմեթ Սելիմ Քիրազին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» թերթը, զինված մարդիկ դատախազին պատանդ են վերցրել իր գրասենյակում եւ պահանջում են ձերբակալել անչափահասի զոհվելու մեջ մեղավոր ոստիկաններին:

Ոստիկանությունը շրջափակել է դատախազության շենքը: Դատախազի գրասենյակը գտնվում է շենքի 6-րդ հարկում: Բոլոր աշխատակիցները տարհանվել են շենքից:

Դատախազությունը ԶԼՄ-ներին հայտնել է, որ արդեն կապ են հաստատել պատանդառուների հետ, ովքեր համացանցով տեղեկացրել են Քիրազին ազատ արձակելու նախապայմանները: Հարցով զբաղվում են Թուրքիայի հատուկ ծառայությունները:

Բերքին Էլվանը Ստամբուլի կենտրոնի Գեզի այգում բողոքի զանգվածային ակցիայի ժամանակ մնացել էր ոստիկանության նետած գազային նռնակների տարափի տակլ: Նա գազային նռնակի պայթյունից հայտնվել էր կոմայի մեջ եւ հիվանդանոցում մահացել ամիսներ անց: Երեխայի մայրը պատմել էր, որ նա տնից դուրս էր եկել խանութից հաց գնելու համար:

Լուսանկարը` «Հուրիեթ»


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am