Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Աստրիդ Լինդգրենի հիշատակի մրցանակը շնորհվել Է ՀԱՀ-ի PRAESA կազմակերպությանը

Աստրիդ Լինդգրենի հիշատակի մրցանակը շնորհվել Է ՀԱՀ-ի PRAESA կազմակերպությանը

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աստրիդ Լինդգրենի հիշատակի 2015 թվականի գրական միջազգային մրցանակը, որը 2003 թվականից ի վեր հանձնվում Է մանկական եւ պատանեկան գրականության զարգացման գործում ներդրած ավանդի համար, շնորհվել Է Հարավաֆրիկյան Հանրապետության PRAESA կազմակերպությանը: Այդ մասին, ինչպես տեեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 31-ին Ստոկհոլմում հայտնել Է միջազգային ժյուրիի նախագահ Բուել Վեստինը: 

PRAESA-ն Հարավային Աֆրիկայի Քեյփթաուն քաղաքում այլընտրական կրթության ուսումնասիրման նախագծի կրճատ անվանումն Է: 1992 թվականին նախագիծը վերաճել Է PRAESA կազմակերպության, որը երեխաներին օգնում Է կարդալ սովորել եւ չմոռանալ իրենց մայրենի լեզուն:  

Կազմակերպությունը սերտորեն գործակցում Է գիտնականների ու կամավորների հետ՝ օգտագործելով գրքի ակումբների ստեղծված ցանցը: PRAESA-ի ակտիվիստների շնորհիվ երկրում մի շարք գրքեր են հրատարակվել ամենատարբեր լեզուներով, որոնցով խոսում են Հարավային Աֆրիկայում:

2015 թվականի պարգեւին հավակնում Էին 61 երկրների 197 թեկնածուներ, որոնց թվում Էին մանկական գրողներ, նկարազարդողներ եւ կազմակերպություններ, որոնք աշխատում են երեխաների հետ: Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, Ռուսաստանից մրցանակին առաջադրվել Էին գրող Արտուր Գիվարգիզովը, նկարազարդողներ Սերգեյ Լյուբաեւը եւ Իգոր Օլեյնիկովը, ինչպես նաեւ մանկական գրքի «Բամպեր» ավտոբուսը:   

Աստրիդ Լինդգրենի հիշատակի գրական միջազգային մրցանակը Շվեդիայի կառավարության կողմից հիմնվել Է 2002 թվականին հանրահայտ գրողի վախճանվելուց հետո՝ նպատակ ունենալով աջակցել մանկական եւ պատանեկան գրականության զարգացմանը: Պարգեւի հիմնումը դարձել Է նաեւ Աստրիդ Լինդգրենի ճանաչման եւ նրա նկատմամբ խորը հարգանքի հավաստումը, ով  այսօր Էլ մնում Է ամենասիրելի ու ընթերցվող գրողը ինչպես Շվեդիայում, այնպես Էլ նրա սահմաններից դուրս: Աստրիդ Լինդգրենի գրքերը թարգմանված են աշխարհի ավելի քան 90 լեզուներով:

Այսօր ALMA (The Astrid Lindgren Memorial Award) մրցանակը խոշորագույններից մեկն Է համարվում միջազգային այն պարգեւների թվում, որոնք հանձնվում են երեխաների ու դեռահասների համար գրականության բնագավառում: Դրամական պարգեւատրման գումարը կազմում Է 5 մլն շվեդական կրոն (700 հազար ԱՄՆ-ի դոլար):

Պարգեւին արժանացածի անունն ամեն տարի Շվեդիայում հայտարարվում Է մարտի վերջին: 2014 թվականի համար մրցանակը հանձնել են շվեդ գրող Բարբրա Լինդգրենին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am