Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կանադայի խորհրդարանը հավանություն է տվել Սիրիայում ԻՊ-ի դիրքերին հարվածներ հասցնելու պլանին

Կանադայի խորհրդարանը հավանություն է տվել Սիրիայում ԻՊ-ի դիրքերին հարվածներ հասցնելու պլանին

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի խորհրդարանը պաշտպանել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում երկրի առաքելությունն ընդլայնելու եւ Սիրիայում զինյալների դիրքերին ավիահարվածներ հասցնելու կառավարության պլանը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Մենք չենք կարող մի կողմ մնալ, քանի դեռ ԻՊ-ն շարունակում է ահաբեկչություն իրականացնել Կանադայում, ինչպես նաեւ մեր դաշնակիցների ու գործընկերների դեմ: Նաեւ մենք չենք կարող ԻՊ-ին թույլ տալ խաղաղ հանգրվան գտնելու Սիրիայում»,- երկրի վարչապետ Սթիվեն Հարփերի խոսքը մեջբերել է CBC հեռուստաալիքը:

Նոր պլանի համաձայն՝ ԻՊ-ի դեմ Կանադայի առաքելությունը երկարաձգվել է մինչեւ 2016 թվականի մարտի 30-ը:

Ինչպես հեռուստաալիքին հայտարարել է կառավարության բարձրաստիճան աղբյուրը, Կանադայի ռազմաօդային ուժերը զինյալների դիրքերին կարող են սկսել հարվածներ հասցնել առաջիկա օրերին:

Ավելի վաղ տեղեկացվել է, որ նոր պլանի շրջանակներում Կանադան պատրաստվում է մեծացնել գործողությանը մասնակցող զորակազմը: Այժմ Իրաքի հյուսիսում տեղաբաշխված են շուրջ 70 կանադացի զինծառայողներ, իսկ ԻՊ-ի դիրքերի ռմբակոծումներին մասնակցում են Կանադայի օդուժի վեց ինքնաթիռներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am