Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Արգենտինական Կորդոբան եւ Սանտա Ֆեն ապրիլի 24-ը պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օր

Արգենտինական Կորդոբան եւ Սանտա Ֆեն ապրիլի 24-ը պաշտոնապես ճանաչել 
են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օր

ԱՐԳԵՆՏԻՆԱ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինայի Կորդոբա եւ Սանտա Ֆե քաղաքների խորհրդարաններում միաձայն անցել է ապրիլի 24-ը ազգերի միջեւ համերաշխության եւ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օր հռչակելու նախագծերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով PrensaArmenia.com.ar-ը, Կորդոբայում 26199 եւ Սանտա Ֆեում (Սանտա Ֆե նահանգի ադմինիստրատիվ կենտրոն) 9585 օրենքի նախագծերում շեշտվում է, որ օրենքներն ընդունվում են ի հիշատակ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի:

Բացի այդ, ընդգծվում է, որ այս կերպ Արգենտինայի երկու քաղաքներն իրենց հարգանքն են հայտնում անմեղ զոհերի հիշատակին եւ կարեւորում ազգերի միջեւ համերաշխությունն ու փոխադարձ հարգանքը:

Արգենտինայի Սենատը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2005 թ: 2006թ. հունվարի 15-ին Արգենտինան օրենքի ուժով է դատապարտել 20-րդ դարասկզբի առաջին ոճրագործությունը մարդկության դեմ:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am