Ամերիաբանկ-ՍԱՍ համատեղ քարտ՝ երկու հնարավորություն մեկում
ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ամերիաբանկ»-ը և «ՍԱՍ Գրուպ»-ը 2015թ. մարտի 30-ից թողարկում են համատեղ քարտ, որը հնարավորություն կտա «SAS» սուպերմարկետների հաճախորդներին մեկ քարտով ունենալ միաժամանակ և' վարկային, և' կուտակային քարտ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին բանկից, Ամերիաբանկ-ՍԱՍ քարտապանները կարող են օգտագործել hամատեղ քարտը ինչպես «SAS» սուպերմարկետներում, այնպես էլ «NEXT», «DEBENHAMS», «ALDO» և «BALDI» խանութներում` միաժամանակ կուտակելով միավորներ տվյալ խանութներում գնումներ կատարելիս: Քարտապանները կարող են օգտվել նաև «Ամերիաբանկ»-ի տրամադրած վարկային գծից` մինչև 51 օր առանց տոկոսադրույքի վճարման արտոնյալ ժամանակահատվածով, ինչպես նաև տեղեկանալ վերոնշյալ խանութներում գործող զեղչերի մասին` դրանց համընդհանուր հայտարարումից մեկ օր առաջ:
Արդեն իսկ SAS ClubCard քարտապաններն «Ամերիաբանկ»-ի վարկային գիծը կարող են ստանալ պարզեցված ընթացակարգով:
Ամերիաբանկ-ՍԱՍ համատեղ քարտ ստանալ ցանկացողները կարող են hայտ ներկայացնել «SAS» սուպերմարկետում, «NEXT», «DEBENHAMS», «ALDO» և «BALDI» խանութներում, «Ամերիաբանկ»-ի գլխամասային գրասենյակում և ցանկացած մասնաճյուղում, ինչպես նաև առցանց՝ www.ameriabank.am և www.sas.am կայքերի միջոցով:
«Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:
«ՍԱՍ Գրուպ» ՍՊԸ ոչ միայն Հայաստանի, այլև ողջ Կովկասյան տարածաշրջանի մանրածախ առևտրի ոլորտի առաջատարներից մեկն է: Ընկերությանն է պատկանում ՀՀ տարածքում ամենադինամիկ զարգացող ՍԱՍ ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏՆԵՐԻ ցանցը, որը սպառողին է ներակայացնում է ինչպես տեղական այնպես էլ աշխարհի բազմաթիվ երկրներից ներմուծված տարատեսակ ապրանքներ: «ՍԱՍ Գրուպի» գործունեության ամենահեռանկարային ուղղություններից է հանդիսանում նաև հանրահայտ նորաձևության բրենդերի ֆրենչայզինգը: Վերջին տարիների ընթացքում ընկերությունը կնքել է բացառիկ ֆրենչայզի պայմանագրեր հագուստի ու կոշիկի աշխարհահռչակ բրենդերը ներկայացնելու համար:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում