Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Քեմերոնը խոստացել է երեք անգամ նվազեցնել ներգաղթյալների հոսքը Մեծ Բրիտանիա

Քեմերոնը խոստացել է երեք անգամ նվազեցնել ներգաղթյալների հոսքը Մեծ 
Բրիտանիա

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիան գրեթե երեք անգամ կնվազեցնի երկիր ժամանող ներգաղթյալների թվաքանակը, եթե պահպանողականները շահեն մայիսի սկզբին նշանակված խորհրդարանական ընտրությունները: Դա, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, խոստացել է երկրի վարչապետ Դեւիդ Քեմերոնը:

Վիճակագրության ազգային վարչության տվյալներով, 2014 թվականի սեպտեմբերի դրությամբ, մեկ տարվա ընթացքում Մեծ Բրիտանիա ժամանած ներգաղթյալների թիվը կազմել է 298 հազար: Սա ռեկորդային ցուցանիշ է այն որպես վարչապետ Քեմերոնի  պաշտոնավարույթան ժամանակաշրջանում:

«Բրիտանիան հսկայական ճնշման է ենթարկվում, քանի որ ներգաղթի մակարդակը երկար ժամանակ մնում է չափազանց բարձր մակարդակի վրա: Դուք դա նկատում եք դպրոցների բեռնվածությամբ, առողջապահության հիմնարկներում գոյացող հերթերով: ես կարող եմ ամենայն պատասխանատվությամբ հայտարարել բոլոր նրանց, ովքեր դրանից անհանգստացած են. ես լսում եմ ձեզ, ես տեսնում եմ ձեր անհանգստությունը, ես հասկանում եմ ձեր ցանկությունները»,- ասել է Քեմերոնը Telegraph թերթին տված հարցազրույցում:

Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ վարչապետը խոստովանել է, որ օպտիմալ Է համարում ներգաղթի՝ տարեկան տասնյակ հազարներով չափվող ցուցանիշը:

«Այո, դրան սահման կա: Կարծում եմ, որ հարյուր հազարից ցածր մակարդակ ներգաղթի ընդհանուր ծավալի նվազեցումը ճիշտ նպատակ է: Դա այն է, ինչին ես ուզում եմ հասնել»,- հավելել է վարչապետը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am