Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանի հավաքականը 10 ֆուտբոլիստներով պարտվեց Ալբանիային

Հայաստանի հավաքականը 10 ֆուտբոլիստներով պարտվեց Ալբանիային

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմը Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական փուլի Ալբանիայի հետ արտագնա խաղում պարտվեց 2-1 հաշվով: Ալբանիա-Հայաստան 2-1:

Հանդիպման մեկնարկից 3 րոպե անց Հենրիխ Մխիթարյանի անօրինակ, հրաշալի անցումից հետո գնդակն ուղարկեց տուգանային հրապարակ, որտեղ Յուրա Մովսիսյանը գնդակն ուղարկեց Ալբանիայի դարպասը: Ալբանացիները բաց թողած գնդակից հետո սկսեցին ավելի սուր գրոհներ կազմակերպել, իսկ հայ ֆուտբոլիստենրը պաշտպանվելու հետ մեկտեղ նաև հակագրոհում էր:  

Երկրորդ կեսի մեկնարկում ալբանաիցները կրկնակի փոփոխություն կարատեցին` ակտիվացնելով խաղը: Հայաստանի հավաքականի կազմում երկրորդ դեղին  քարտը ստացավ և խաղադաշտից հեռացվեց Հովհաննես Համբարձումյանը: Ալբանացիները հետզհետե մեծացնում  էին ճնշումը մեր դարպասին: Հանդիպման 77-րդ րոպեին ալբանացիները ստանդարտ դիրքից վերականգնեցին հաշվի հավասարությունը: Գոլի հեղինակ դարձավ Մավրայը: Շատ չանցած մեր հավաքականը բաց թողեց նաև երկրորդ գնդակը: Բերեզովսկու դարպասը գրավեց Գաշին: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, հաջորդ հանդիպումը Հայաստանի ազգային թիմը կանցկացնի արդեն հունիսի 13-ին Երևանում: Բեռնար Շալանդի սաները այդ խաղում կհյուրընկալեն Պորտուգալիայի հավաքականին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am